среда, 15 апреля 2015 г.

կոկտեյլների բաղադրատոմսեր

Այս բաղադրատոմսերը իրենց հիմնականում կազմված են կաթից, կեֆիրից, շաքարից յոգուրտից և ջրից: Մնացած բաղադրիչները կարելի է ավելացնել ըստ համի:
Ձվի  Կոկտեյլ
Բաղադրությունը.
25 գ կաթի փոշի,
1 ձու,
1 ճ/գ արևածաղկի ձեթ,
1 ճ/գ. մածուն կամ թթվասեր,
Կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը. Նախորոք պետք է եփել ձուն: Այնուհետև բոլոր բաղադրիչները բլենդերում մանրացնել այնքան, մինչև այն հիշեցնի թանձր թթվասեր:
100 գ-ի Էներգետիկ արժեքը`330 կկալ, սպիտակուցներ –14 գ, ճարպեր – 23 գ, ածխաջրեր –13,23 գ:
Այս  տիպի կոկտեյները լավ են նրանով, որ նրանք լիարժեք կարող են փոխարինել ձեր հիմնական սննդին, քանի որ նրանց կալիորականությունը բավականին բարձր է:
Ածխաջրածին կոկտեյլ
Բաղադրությունը.
300գ կաթնաշոռ
2 ճաշի գդալ մածուն կամ կեֆիր,
1, 5 թեյի գդալ կակաոյի փոշի,
1 ճ/գ շաքար,
1 փաթեթ վանիլ,
100 մլ ջուր:
Պատրաստման եղանակը.  Ջրով, շաքարով և կակաոյի փոշով  կրակի  վրա պատրաստել ըմպելիք: Թող այն 1 րոպե եռա:  Դրանից հետո դուք կարող եք այն վերցնել կրակից: Իր խտությամբ այն պետք է  նման լինի տաք շոկոլադի: Այս զանգվածին, պետք է ավելացնել նաև մնացած բաղադրիչները և խառնել բլենդերի օգնությամբ, այնուհետև սառեցնել:
100 գ-ի Էներգետիկ արժեքը`135կկալ, սպիտակուցներ –50 գ, ճարպեր – 9 գ, ածխաջրեր –60 գ:
Դուք կարող եք այս կոկտեյլը փոփոխել ավելացնելով  բանան, որը  աներևակայելի համեղ կդարձնի այն:
Կաթնային  կոկտեյլ
Բաղադրությունը.
150 գրամ մածուն,
Բանան  - 1 հատ,
Կաթ - 250 մլ
Վարսակի թեփուկներ - 2 ճաշի գդալ
Պաղպաղակ - 100 գ 
Պատրաստման եղանակը.  Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում.
100 գ-ի Էներգետիկ արժեքը`500 կկալ, սպիտակուցներ – 37գ, ճարպեր – 8 գ, ածխաջրեր – 55 գ:

Այսպիսի կաթնային կոկտեյլներին կարելի  ավելացնել թարմ մրգեր և հատապտուղներ:

Комментариев нет:

Отправить комментарий