Կիտրոնով ջուրը կարող է իսկապես
օգտակար լինել, ինչը նշանակում է, որ այն բնական ճանապարհով մաքրում է օրգանիզմը թույներից:
Կիտրոնի առավելությունն այն է, որ ունի հակաբակտերիալ, հակավիրուսային և իմունիտետը
բարձրացնող հզոր ուժ: Կիտրոնը նաև հրաշալի միջոց է քաշը կորցնելու համար, քանի որ այն
լավացնում է մարսողությունը և մաքրում լյարդը: Այն պարունակում է մեծ քանակությամբ
սննդարար նյութեր՝ ցիտրուսային թթուներ, կալցիում, մագնեզիում, վիտամին C, կենսաֆլավոնոիդներ,
պեկտին և լիմոմին, որոնք հայտնի են՝ որպես իմունիտետը լավացնող և ինֆեկցիաների դեմ
պայքարող տարրեր: Ձեզ ենք ներկայացնում է կիտրոնի 10 առավելությունները, որոնք կարող
եք ստանալ պարզապես ամեն առավոտ կիտրոնով տաք
ջուր խմելու դեպքում: Մի փոքր ջուր եռացրեք, թողեք սառչի և մի կտոր կիտրոն ավելացրեք:
1. Օգնում է կորցնել քաշը: Կիտրոնը հարուստ է պեկտինով՝ մանրաթել, որը նվազեցնում է
ախորժակը: 2. Լավացնում է մարսողությունը: Կիտրոնի հյութն օգնում է օրգանիզմից հանել
ավելորդ տարրերը՝ ստիպելով լյարդին արտազատել մարսողության համար անհրաժեշտ թթուներ:
3. Մաքրում է մաշկը: Վիտամին C-ն նվազեցնում է մաշկի անհարթությունները: Կիտրոնի հյութը մաքրում է արյան տոքսինները, որոնք
ազդում են մաշկի վրա: 4. Լավացնում է իմունային համակարգը: Վիտամին C-ի մեծ քանակության
շնորհիվ կիտրոնը հրաշալի պայքարում է մրսածության
դեմ: Կիտրոնը նաև պարունակում է կալիում, որը լավացնում է ուղեղի աշխատանքը, նյարդերը
և կարգավորում է արյան ճնշումը: 5. Նվազեցնում է շնչառական խնդիրները: Տաք կիտրոնի
ջուրն օգնում է դադարեցնել հազը և հեշտ շնչել, այսպիսով՝ այն հատկապես արդյունավետ
է այն մարդկանց համար, ովքեր ունեն ասթմա և ալերգիաներ: 6. Կարգավորում է pH-ը: Լիմոնն
ամենաշատ ալկալի պարունակող ցիտրուսներից է: Օրգանիզմի թթվայնությունը նվազեցնելու
համար մի փոքր կիտրոնով ջուր խմեք: Կիտրոնը
պարունակում է ցիտրիկ թթուներ, բայց այն չի ազդում օրգանիզմի թթվայնության վրա: 7.
Այն հրաշալի միզամուղ է: Կիտրոնն արագացնում է մեզի արտազատումը՝ այդպիսով օրգանիզմից
հանելով տոքսինները: Միզուղիներն առողջ են, երբ կանոնավոր կերպով մաքրվում են: 8. Վիտամին
C-ի մեծ քանակության շնորհիվ կիտրոնը բուժում է ինֆեկցիաները, վնասվածքները, ալերգիաները
և կոկորդի ցավը: 9. Սուրճի փոխարեն խմեք այս ջուրը: Չնայած այն չի պարունակում կոֆեին,
այնուամենայնիվ, կիտրոնով ջուրը հրաշալի միջոց է առավոտյան սուրճին փոխարինելու համար:
10. Թարմացնում է շնչառությունը, հանգստացնում է ատամնացավը և լնդերի բորբոքումները,
բայց զգույշ եղեք, ցիտրիկ թթուները վնասում են ատամների էմալը

Комментариев нет:
Отправить комментарий