Խստորուկի (դիոսկորեա) արմատներից պատրաստված թուրմ: 200 գր խստորուկի արմատների վրա մեկ լիտր տաք օղի լցնել, 10 օր պահել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել մաքուր, եռացրած ջուր այնքան, որ հասնի նախնական ծավալին: Այս թուրմի մեջ փաթիլի նման նստվածքի առաջացումը նորմալ երեւույթ է: Օգտագործելուց առաջ թուրմը թափահարել: Խմել օրը 2 անգամ` առավոտյան եւ ճաշին, ուտելուց կես ժամ առաջ` 1 թեյի գդալ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:
- Երեքնուկից եւ սոֆորայից թուրմ: Նախապես քաղել եւ չորացնել կարմիր (մարգագետնային) երեքնուկի գլուխները: Վերցնել կես լիտրանոց ապակե տարա, մինչեւ կեսը լցնել չոր երեքնուկը, վրան ավելացնել 50 գ սոֆորայի մանրացված սերմերը, տարան մինչեւ բերանը լցնել օղիով: 2 շաբաթ թողնել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել օրը մեկ անգամ` երեկոյան` 1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:
- Շագանակի (կաշտան) սերմերի կեղեւից թուրմ: 25 գրամ շագանակի սերմի կեղեւի վրա լցնել 250 մլ օղի, թողնել 2 շաբաթ, ապա քամել: Վրան լցնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան`1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:
Ուշադրությո՛ւն: Խստորուկի եւ երեքնուկի ու սոֆորայի թուրմերը խմել 25 օր, ապա 5 օր դադար տալ եւ այդ 5 օրը խմել շագանակի թուրմը: Նորից 25 օր խմել առաջին երկու թուրմերը, ապա հինգ օր` միայն շագանակի թուրմը: Բուժման կուրսը` մինչեւ երեք թուրմերը վերջանան (մոտ 4 ամիս):

Комментариев нет:
Отправить комментарий